911 oպերատորը փրկարարական շղթայի առաջին օղակն է։ Նրա աշխատանքից է կախված, թե որքան արագ և ճիշտ կմեկնարկի փրկարարական գործողությունը, և ինչ տեղեկատվություն կհասնի հաջորդ փուլերին, գրում է ՀՀ ՆԳՆ-ն։
Յուրաքանչյուր զանգի մյուս կողմում հույզեր են, խուճապ, նաև պայքար՝ կյանքի համար։ Գնահատել իրավիճակը, արագ կողմնորոշվել և ճիշտ ուղղորդել․ սրանք են 911 օպերատորի հիմնական գործողությունները։ Ու նաև օպերատորի հմուտ աշխատանքի շնորհիվ է, որ փրկվում են մարդկային կյանքեր։