1939թ. սեպտեմբերի 1-ին սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, որը տևեց մինչ 1945թ. սեպտեմբերի 2-ը: Պատերազմի սկսվելուն նպաստեց նացիստական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի, իմպերիալիստական Բրիտանիայի և Ֆրանսիայի «Մյունխենյան համաձայնագիրը»։ Նրանք Հիտլերին թույլ տվեցին բռնակցել Չեխոսլովակիայի մի մասը և զորքերը տեղափոխել Արևելյան Եվրոպա: Դա առաջին ու միակ ռազմական բախումն էր, երբ օգտագործվեց ատոմային զենք։ Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհի պատճառ։

Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների։ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հեգեմոն դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով։
Հայրենական մեծ պատերազմն ավարտվեց 1945 թվականի մայիսի 9-ին` ֆաշիստների և նրանց դաշնակիցների պարտությամբ։ 1945 թվականի սեպտեմբերի 2-ին նացիստների վերջին դաշնակիցը՝ Ճապոնիան, կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրեց։