Առանձնապես խոշոր չափերով կաշառքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված փաստաբան Արմեն Օհանյանը կալանավորվել է. դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը. Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպխոցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը առանձնապես խոշոր չափերով կաշառքի գործով խուզարկություններ են իրականացվել դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում։ Մասնավորապես, խուզարկություններ են իրականացվել դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում ու բնակարաններում։