Հասարակություն

Վթար՝ Ազատության պողոտայում

Վթար՝ Ազատության պողոտայում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 09:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքի մոտակայքում բախվել են «Nissan», «Tesla» մակնիշների ավտոմեքենաները և երթուղի սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսը, ինչի հետևանքով վնասվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական