Հասարակություն

Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա 5 տուժած

Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա 5 տուժած

Օգոստոսի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Toyota և Opel մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները և 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական