Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 2-ին ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։