Հասարակություն

Ուղեձորում 45 հա տարածք է այրվել. ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել

Ուղեձորում 45 հա տարածք է այրվել. ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել

Օգոստոսի 31-ին, ժամը 15։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Վայք համայնքի Սարավան բնակավայրում (ընդգրկված չէ Ամուլսարի տարածքում) հրդեհն առաջացել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման սյուների եռակցման աշխատանքների հետևանքով:

Մոտ 45հա տարածքում այրվել են թփուտներ, տարբեր տեսակի ծառեր ու չոր խոտածածկ։

Կիրականացվի շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական