«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է․
Օրացույցային ամռան վերջին օրը։
Օգոստոսի 31-ին մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում։
Ցերեկային ջերմաստիճանը կլինի +34…+36°C։
Ցերեկվա տևողությունը կկազմի 13 ժ․ 08 ր․
Ամառային արևադարձի օրվանից (հունիսի 21) այն կրճատվել է մոտ 2 ժամով։