Հասարակություն

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 30-ին, ժամը 16։02-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ` կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Կամոյի փողոցում բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վեց ուղևոր դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փրկարարները «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն, իսկ ևս երկու ուղևոր շտապօգնության ավտոմեքենայով են հոսպիտալացվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական