Հասարակություն

Մեքենան կոտրել է թիթեղյա պաշտպանիչ պարիսպը և մոտ 6 մետր բարձրությունից հայտնվել փոսում․ կա վիրավոր

Մեքենան կոտրել է թիթեղյա պաշտպանիչ պարիսպը և մոտ 6 մետր բարձրությունից հայտնվել փոսում․ կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա և Գլինկայի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Ֆելիքս Պ.-ի «Toyota» մակնիշի և 47-ամյա Գեղամ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով, ապա բախվել նշված հատվածում սովետական տարիներից եղած արհեստական լճակում այժմ փորված հսկայական փոսի համար որպես պաշտպանիչ պատ տեղադրված թիթեղյա պարսպին և մոտ 6-7 մետր բարձրությունից հայտնվել այդ փոսում։

Վիրավորին նշված վայրից քաղաքացիները դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական