Հասարակություն

Քննարկում՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

Քննարկում՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են․

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների կին ներկայացուցիչներ և բռնի անհետացումների զոհերի և գտնվելու վայրն անհայտ անձանց մայրեր և կանայք:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա համակարգային մի շարք զգայուն և առաջնահերթ լուծում պահանջող հարցերի, ներառյալ` անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրելուն, իրավական պաշտպանության գործող մեխանիզմները կատարելագործելուն, միջազգային առանցքային դերակատարների գործիքակազմերը կիրառելուն և այլ հարցերի։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ անձանց ճակատագրերի մասին տեղեկություններ ստանալու իրավունքը պետք է լինի երաշխավորված, բոլոր գործընկերները այդ ուղղությամբ պետք է առավելագույն ջանքեր գործադրեն։

Համատեղ քննարկման շրջանակում միջազգային գործընկերները ևս ներկայացրել են իրենց մանդատի հնարավորություններն ու արդեն իսկ իրականացված աշխատանքները' ծնողների կողմից բարձրացված խնդիրները հասցեավորելու և լուծումներ գտնելու վերաբերյալ։

Միջոցառման մասնակիցները կարևորել են նման ձևաչափով անմիջական ու արդյունավետ քննարկման իրականացումը։

Պաշտպանն իր հերթին նշել է, որ շարունակելու է մանդատի առավելագույն գործադրմամբ բոլոր դերակատարներին հասցեավորել գտնվելու վայրն անհայտ և բռնի անհետացած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքների պատշաճ երաշխավորման հետ կապված հարցերը՝ հատուկ ընդգծելով անձանց ճակատագրերի բացահայտման կարևորությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական