Հասարակություն

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գեղարքունիքում տեղի ունեցած վթարից

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գեղարքունիքում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 30-ին, ժամը 14:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի մոտ 60-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է վարորդի դին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել են շտապօգնությանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական