Հասարակություն

Բացահայտվել է 167 հանցագործություն

Բացահայտվել է 167 հանցագործություն

Բացահայտվել է 167 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝

  • 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
  • 10 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
  • 8 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 7 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
  • 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 3 դեպք՝ խուլիգանության,
  • 2-ական դեպք՝ բնակարանային գողության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հողը փչացնելու, ինքնիրավչության։

Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, դրամանենգության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, թմրամիջոցների մաքսանենգության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 1-ական դեպք՝ ապօրինի ծառահատման, խարդախության։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 5 մարդ մահացել է,
28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական