Հասարակություն

Դիվանագիտական ծառայության բարեփոխումները՝ ուշադրության կենտրոնում

Կապանում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 27-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական, վարչատնտեսական, հյուպատոսական բնույթի հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված նախաձեռնություններին:

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է զեկույց նախորդ՝ 2024 թվականի դեսպանաժողովից ի վեր իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել դիվանագիտական ծառայության կատարելագործման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին։

Ի թիվս այլ նախաձեռնությունների, անդրադարձ է կատարվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում և այլ կարգավորումներում առաջարկվող փոփոխություններին։