Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գործով դատաքննությունը։
Դատարանը մերժեց Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Հակոբյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը: