Հասարակություն

Վերականգնվել է պատճառված վնասից 42 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընդունվել է 143 հաղորդում, որից 127-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 414 քրեական վարույթ (2024-ին՝ 306), որից 167-ը փոխանցվել է 2024 թվականից:

Ավարտվել է 93 քրեական վարույթ (2024-ին՝ 58), որից 73-ը` 106 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 43 վարույթ՝ 73 անձի վերաբերյալ), այսինքն վարույթների թիվն աճել է 69.7%-ով, 1 բժշկական հարկադրանքի վարույթով կազմվել է եզրափակիչ ակտ և ուղարկվել դատարան (2024-ին՝ 1), 19-ը կարճվել է (2024-ին՝ 11), 88-ը հաշվառվել՝ որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 54), 39-ը՝ ուղարկվել այլ մարմին, 34-ը միացվել է, 160-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 142)։

2025 թվականի առաջին կիսամյակում ավարտված քրեական վարույթներով պատճառված վնասի չափը կազմել է 5 մլրդ 496 մլն 814 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 42 մլն 520 հզր ՀՀ դրամը: