ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Արսեն Թորոսյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը.
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արսեն Թորոսյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար. այդ մասին օրերս հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։