Հասարակություն

Գազանջատումներ՝ Լոռու և Կոտայքի մարզերում

Գազանջատումներ՝ Լոռու և Կոտայքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով, Մյասնիկյան, Զորյան և Բաթումի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական