Հասարակություն

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու թանգարանը նույն տեսքով վերականգնվելու են․ Անդրեասյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու թանգարանը նույն տեսքով վերականգնվելու են․ Անդրեասյան

«Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Դրանք մեծ միջոցներ են, որոնք ուղղվում են, որպեսզի երկրի կարևորագույն վայրերից մեկը ունենա պատշաճ և անհրաժեշտ պայմաններ»,-հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ աշխատանքներն ընթացել են այն փուլայնությամբ, որը նախատեսված էր պայմանագրով, և օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են.

«Սա կարևորագույն հուշարձան է, և նախագծի մշակման փուլում որևէ բան չի կարող դրական եզրակացություն ստանալ, եթե չի անցել գիտամեթոդական խորհրդով։ Թե՛ հուշահամալիրը, թե՛ թանգարանը ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են անհրաժեշտ աշխատանքներից հետո»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական