«Այս տարի առաջին դասարանում նոր չափորոշիչով ենք աշխատելու։ Ունենք նոր այբբենարաններ»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարարը Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ ուսուցման նման մեթոդներում նորություններ են առաջարկված, որոնք քննարկվել են ուսուցիչների հետ․ «Քանի որ դասագրքերը ուսուցիչների համար էլեկտրոնային տարբերակով հասանելի են դարձել դեռևս մայիսից, և նրանք ծանոթանալու ժամանակ են ունեցել»։