Հասարակություն

Օտարերկրյա քաղաքացուց հափշտակել են բջջային հեռախոսը

Օգոստոսի 19-ի գիշերը՝ ժամը 1․26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ ժամը 1-ի սահմաններում մայրաքաղաքի Բուզանդի և Սարյան փողոցների հատվածում գտնվող այգում անհայտ անձինք օտարերկրյա քաղաքացուց հափշտակել են բջջային հեռախոսը։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են դարձյալ օտարերկրացիներ 27-ամյա և 31-ամյա երկու երիտասարդ: Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Հափշտակված հեռախոսը հայտնաբերվել է։