Օգոստոսի 26-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 15:00-ին, (Երևանի ժամանակով՝ 19:00-ին), երկրագնդի ամենատաք վայրը եղել է Ահվազը (Իրան)՝ +48.4 °C, ամենացուրտ վայրը՝ Վոստոկ կայան (Անտարկտիդա)՝ -66.7 °C։ Տվյալները՝ Սինոպտիկական կայանների:
«Սինոպտիկական կայանները դրանք այն կայաններն են, որոնց դիտարկումների տվյալները ուղարկվում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջազգային փոխանակության, եղանակի կանխատեսումներ կազմելու համար»,- գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։