Հասարակություն

Տեսական գիտելիքը վերածում են նորարարական լուծումների․ ԲՏԱ նախարար

Այսօր Ծաղկաձորում մասնակցել եմ Ուսանողական հաքաթոնի պաշտոնական բացման արարողությանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

«Ողջունելով մասնակիցներին՝ ընդգծել եմ հաքաթոնների կարևորությունը, որտեղ մասնակիցները, կարճ ժամանակում համագործակցելով, տեսական գիտելիքը վերածում են նորարարական ու գործնական լուծումների՝ գրանցելով տեսանելի թիմային արդյունքներ։

Իմ խոսքում նշել եմ, որ հաքաթոնները չենք դիտարկում լոկ որպես մրցույթ, այն հնարավորություն է ստեղծագործելու, առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրներին որակյալ լուծումներ տալու և նոր գիտելիքներ կուտակելու։

Համոզված եմ՝ ուսանողների այս եռանդն ու ստեղծարար միտքը ձևավորելու է մեր ապագան` ստեղծելով նոր հնարավորություներ ու գաղափարներ տեխնոլոգիական ոլորտի կատարելագործման ճանապարհին»,- գրել է նախարարը: