Հասարակություն

Ներկայացրել է Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դիլիջանում աշխատանքային նախաճաշ է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների պետնախարար Սթիվեն Դաութիի հետ:

Ա.Գրիգորյանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմամբ ընձեռվող տնտեսական հնարավորությունները:

Ս.Դաութին իր հերթին աջակցություն է հայտնել Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածություններին և ընդգծել Հվ.Կովկասում հաստատուն խաղաղություն ունենալու կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ մատնանշելով հետագա համագործակցության ուղիները: Զրուցակիցները գոհունակությամբ նաև ընդգծել են հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ միտված ռազմավարական գործընկերությանը: