Հասարակություն

Այս տարի «Օնէքս» ընկերությունը դարձավ 10 տարեկան

Այս տարի «Օնէքս» ընկերությունը դարձավ 10 տարեկան

Այս տարի «Օնէքս» ընկերությունը դարձավ 10 տարեկան։ Ընկերությունը, լինելով առաջինը իր ոլորտում և սկսելով ընդամենը $200 ներդրումից, այժմ ՀՀ առաջին 300 հարկատուների ցուցակում է, ընդ որում՝ ՀՀ առաջին 100 շահութաբեր ընկերություններից է։ 

«Այս տարիների ընթացքում 12 մ² գրասենյակից և միայն հիմնադիրներից բաղկացած թիմից մենք հասանք 500+ միջազգային թիմ ունեցող ընկերության և այժմ սպասարկում ենք ՀՀ ամբողջ միջազգային փոստային պատվերների 50%-ից ավելին։

2015թ., Onex-ի 12 քմ գրասենյակը

2015թ.

2017թ., Onex-ի թիմը

Բացի երևանյան գրասենյակներից, գործում են պատվերի ստացման վայրեր ՀՀ բոլոր մարզերում, նաև՝ դեռ 2020թ․ ծրագրավորեցինք, արտադրեցինք և ներդրեցինք Հայաստանում առաջին smart locker-ները, որոնք այժմ սպասարկում են օրական հազարավոր օգտատերերի։

Սկսելով ուղիղ համագործակցություն միջազգային առաջատար առևտրային հարթակների հետ, ինչպիսիք են TEMU-ն, Pinduoduo-ն, IHerb-ը, 2024թ․ ստեղծեցինք տուն առաքելու սեփական ցանցը, և այժմ իրականացնում ենք առաքումներ անգամ ամենահեռավոր գյուղերում՝ ամենօրյա գրաֆիկով։

2024թ. դեկտեմբեր, Onex-ի մաքսային պահեստ

ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված բարեփոխումների շնորհիվ 2024թ. դեկտեմբերին հնարավոր դարձավ ստանալ մաքսային պահեստի լիցենզիա: Այսուհետև, բեռների մաքսային զննման և ձևակերպման գործընթացներն իրականացվում են հենց մեզ մոտ, տեսակավորման գործընթացին զուգահեռ, որի արդյունքում Հայաստան ժամանած բեռները արդեն հաջորդ օրը ստացման պատրաստ են լինում Երևանում և բոլոր մարզկենտրոններում:

Օնէքսը, լինելով հայկական ընկերություն, դուրս է եկել միջազգային շուկաներ և այս պահին գործում է նաև Վրաստանում և Ղրղզստանում։ 

2023-2025թթ., Onex-ի միջազգային թիմը

10 տարվա ընթացքում ներդրված բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներն ու նորամուծությունները մեր օգտատերերի փորձառությունը օնլայն գնումների ընթացքում դարձրել են հեշտ, հարմար և արագ։ 

Շնորհակալ եմ մեր մեծ թիմին՝ նվիրումով, նպատակասլաց աշխատանքի համար, և մեր հաճախորդներին` իրենց խորհուրդների, սրտացավ մոտեցման և վստահության համար: Օնէքսը մենք բոլորս ենք», - նշեց ընկերության համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական