ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արևիկ Գրիգորյանին պատկանող (Արարատ, Վերին Արտաշատ) հանրային սննդի օբյեկտում։
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝
• սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառի անցանկալի բորբոսի առաջացումը,
• խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, որոնք հնարավոր կլիներ հեշտորեն մաքրել և ախտահանել,
• լվացարանի, սեղանի մակերևույթները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Հաշվի առնելով վերը նշված խախտումները՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար: