Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում օգոստոսի 27-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 27-29-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-ին և 31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում օգոստոսի 27-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-29-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։ Oգոստոսի 27-31-ն ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։