ARARAT թանգարանն արժանացել է աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ուղեցույցների հարթակ համարվող՝ Tripadvisor-ի նշանավոր Travelers’ Choice կոչմանը։
Travelers’ Choice անվանակարգը ձևավորվում է համապարփակ վերլուծությունների արդյունքում, այդ թվում նաև այցելուների հետևողականորեն արձանագրվող կարծիքների հիման վրա և կազմում է Tripadvisor համաշխարհային հարթակում տեղ գտած տուրիստական վայրերի ընդամենը 10%-ը։ Նշենք, որ ARARAT թանգարանն արդեն երկրորդ անգամ է արժանանում նման կոչման։