Շիրակի մարզում սեպտեմբերի մեկը կդիմավորեն դպրոցաշինական լայնածավալ աշխատանքներով։ Այս պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում մարզի 27 դպրոցներում, որոնցից 15-ը՝ Գյումրիում։ Գյումրիում մինչև սեպտեմբերի 1-ը կավարտվեն 3 դպրոցների՝ թիվ 20, 28 և 38-րդ դպրոցներում։
Թվով 6 դպրոցներում աշխատանքներն ամբողջապես չեն ավարտվի, սակայն դասապրոցեսը կկազմակերպվի ավարտված մասնաշենքերում, խոսքը թիվ 11, 21, 23, 32, 41, 45 դպրոցների մասին է։ Թվով 6 դպրոցներ էլ առաջիկայում, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, դասապրոցեսը կիրականացնեն այլ դպրոցներում։ Թիվ 5, 7, 9, 19, 30, 31 դպրոցները հյուրընկալ դպրոցներում են դասերն անցկացնելու։
Գյուղական բնակավայրերում վերանորոգման աշխատանքները կավարտվեն Նոր Կյանքում և Փանիկում, նորոգվող մյուս դպրոցների աշխատանքները կկազմակերպվեն տվյալ բնակավայրերի նպատակահարմար վարչական շենքերում և հաստատություններում։
Մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ կրթության բնագավառի պատասխանատուներն անելու են հնարավորը՝ դասապրոցեսը անխոչընդոտ կազմակեպելու, իսկ շինարարական կազմակերպությունները՝ շինաշխատանքները որակով և ժամկետներում ավարտելու համար։ Նշենք, որ Շիրակի մարզում հիմքից կառուցվում է 12 կրթահամալիր՝ ընդհանուր 19 մլրդ 436 մլն 459 հազար դրամ արժողությամբ։