«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ «Wizz Air» ավիաընկերությունն հայտարարում է նոր ուղղության մեկնարկի (Գյումրի (Հայաստան) - Լառնակա (Կիպրոս)) մասին։
Ս.թ. Սեպտեմբերի 30-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին մինչև հոկտեմբերի 25-ը, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։
Նոր ուղղությունը կգործարկվի «Շիրակ» օդանավակայանից՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ միջազգային օդանավակայանից, որը սպասարկում է երկրի կարևոր տարածաշրջանը և ամրապնդում «Wizz Air» ավիաընկերության ներկայությունը Հայաստանում։