Հասարակություն

35-ամյա օտարերկրացին հետախուզվում էր Տաջիկստանի իրավապահների կողմից

35-ամյա օտարերկրացին հետախուզվում էր Տաջիկստանի իրավապահների կողմից

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու։

Նա 2024 թվականի մայիսի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ կամ ժամկետանց դեղերի անօրինական ներմուծման մեղադրանքով.

Խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական