ՀՀ ՊՆ դիրքերից մեկում կրակոց է հնչել, զինծառայողներից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։
Այժմ կատարվում է նախաքննություն։