2025 թվականի առաջին կիսամյակում կոնյակի և գինու արտադրության կտրուկ նվազումը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է համապատասխանաբար 31.8% և 36.3%:
«Չնայած ֆինանսական մուտքերի կրճատմանը, ընթացիկ տարվա խաղողի կոնյակի սորտերի մթերման կանխատեսվող ծավալների և գների ոլորտի տնտեսվարողների կողմից Էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, խաղողի մթերման խնդիրներ չեն կանխատեսվում»,-հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից՝ ի պատասխան Radar Armenia-ի գրավոր հարցմանը։ Ինչպես նաև, եղանակային պայմաններով պայմանավորված, ընթացիկ տարվա սկզբից պարբերաբար փակ է եղել Վերին Լարսի սահմանային անցակետը։
Կոնյակի և գինու արտահանման ընդհանուր ծավալների նվազումը պայմանավորված է ՌԴ-արտահանվող ծավալների նվազումով, որը պայմանավորված է կոնյակի ակցիզային հարկով, ինչի պատճառով բարձրացել է ալկոհոլի մանրածախ վաճառքի գները, Վերին Լարսի սահմանային անցակետում արտահանվող հայկական ծագման բեռների նկատմամաբ կիրառվող զննությունները։
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ արտադրության և արտահանման ծավալների նվազումը բացասական ազդեցություն է ունենալու ինչպես խաղողի արժեշղթայի մասնակիցների, այնպես էլ տնտեսության վրա։ Նվազում են տնտեսվարողների ֆինանսական մուտքերը և կարողությունները, խնդիրներ են առաջանում ներգրավված վարկերի սպասարկման, վերարտադրության կազմակերպման և ներդրումների ներգրավման հարցում, նվազում են պետական բյուջեի մուտքերը։
Radar Armenia-ն հետաքրքրվել է, թե այս իրավիճակում ինչպիսի՞ տնտեսական քաղաքականություններ կամ շուկայական մեխանիզմներ կարող են կիրառվել, որպեսզի ապահովվի խաղողի մթերման շարունակականությունը, նվազեցվեն արտադրողների կորուստները, և պահպանվի հայկական կոնյակագործության ու գինեգործության մրցունակությունը, որին ի պատասխան նշվել է, որ ստեղծված իրավիճակում ոլորտի տնտեսվարողներին աջակցելու և խաղողի մթերումների պատշաճ կազմակերպելու նպատակով Կառավարության կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ, մասնավորապես, ներգրավված վարկերի սպասարկման բեռը թեթևացնելու նպատակով 2025 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ (2019-ի թվականին հաստատված գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարվել են փոփոխություն), 2022 և 2023 թվականներին խաղողի մթերումների նպատակով վարկեր ներգրաված շահառուներին հնարավորություն է տրվել ֆինանսական կառույցների հետ փոխադարձ համաձայնությամբ տրամադրել մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգել վարկերի մարման ժամկետները։ Ինչպես նաև ընթացիկ տարվա խաղողի բերքի մթերումների կազմակերպման նպատակով դիտարկվում է ծրագրերի շրջանակներում վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահվման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում մինչև 50 %-ի չափով բյուջետային երաշխիքի տրամադրման հնարավորություն։
Լիլիթ Աբրահամյան