ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է.
«Իմանուիլ Կանտը հայերի մասին
Հայ պատմաբաններից և փիլիսոփաներից շատերն, անշուշտ, գիտեն այն մասին, որ 18–19-րդդարերի (1724–1804 թթ.) գերմանացի հռչակավոր փիլիսոփա Իմանուիլ Կանտը խորիմաստ գնահատական է տվել հայ ժողովրդին։ Իրապես դա այնպիսի մի պատվաբեր գնահատական է, որը պարտավոր է գիտենալ յուրաքանչյուր կրթված հայ։ Ուստի պարտքս եմ համարում մեր հանրությանը ներկայացնել Կանտի «Մարդաբանությունը պրագմատիկ տեսանկյունից» գրքի հայերին վերաբերող հատվածը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով.
«Քրիստոնյա մի այլ ժողովրդի՝ հայերի մոտ տիրում է առեւտրական ոգու մի յուրահատուկ շնորհ։ Նրանք հետիոտն ճանապարհորդելով Չինաստանի սահմաններից մինչև Գվինեական ափի Կորսո հրվանդան զբաղվում են ապրանքափոխանակությամբ։ Դա վկայությունն է այդ իմաստուն և աշխատասեր ժողովրդի յուրահատուկ ծագման՝ ժողովուրդ, որը Հյուսիս-Արեւելքից շարժվելով դեպի Հարավ-Արևմուտք կտրում-անցնում է համարյա ամբողջ Հին Աշխարհը և ունակություն է դրսեւորում արժանանալու բոլոր այն ժողովուրդների սիրալիր հյուրընկալությանը, որոնց մոտ նրանք հանգրվանում են։ Դա ապացուցում է նրանց բնավորության գերազանցությունը (որի ձևւավորման նախասկիզբը մենք այլևս չենք կարող ուսումնասիրել)։
У другого христианского народа, у армян, господствует какой-то торговый дух особого рода, а именно: они занимаются обменом, путешествуя пешком от границ Китая, до мыса Корсо на Гвинейском берегу; это указывает на особое происхождение этого разумного и трудолюбивого народа, который по направлению от северо-востока к юго-западу проходит почти весь Старый Свет и умеет найти радушный прием у всех народов, у которых они бывают; это доказывает превосходство их характера (первоначальное формирование которого мы уже не в состоянии исследовать).
И. Кант. Соч. в шести томах, т. 6, М., 1966, с. 572-573.»