Օգոստոսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Հրայր Ղ․-ն իր վարած Volvo մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Սարիբեկ Մ․-ի վարած Երևան-Ղազարավան թիվ 520 երթուղին սպասարկող Գազել մակնիշի միկրոավտոբուսին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։