Հասարակություն

Ջրափրկարարները շրջված մոտորանավակ են նկատել

Ջրափրկարարները շրջված մոտորանավակ են նկատել

Օգոստոսի 25-ին, ժամը 15։51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված մոտորանավակ։

Ափից մոտ 200 մ հեռավորությունից ջրափրկարարներն ափ են դուրս բերել երկու քաղաքացու և մոտորանավակը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական