Հասարակություն

Պետությանը վերադարձվել է 0.69 հա հողամաս Նոր Հաճնում․ վարչապետ

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում գտնվող՝ 0.69 հա մակերեսով, «հատուկ» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետն ընդգծել է, որ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 միլիոն դրամ է: