Հասարակություն

Նախորդ շաբաթվա ընթացքում թունավորվել է 6 մարդ

Օգոստոսի 18-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 977 դեպք, որից 549-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 463, փլուզման, պայթյունի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի, կեղծ ահազանգի՝ 2-ական, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, ջրահեղձման` 1-ական, վայրի կենդանիների հարձակման,   որոնողափրկարարական՝ 4-ական, թունավորման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 12, օձի նկատման՝ 50, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 67, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 203, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 41, հրդեհի կեղծ կանչի՝ 50, 64 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 55 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 32 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 127, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 7 մարդ: