Հասարակություն

Աջապահյանի փաստաբանների միջնորդությունները բավարարվել են

Աջապահյանի փաստաբանների միջնորդությունները բավարարվել են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը։

Դատարանը բավարարել է Աջապահյանի փաստաբանների ներկայացրած երեք միջնորդությունները:

Առաջին միջնորդությամբ փաստաբանները պահանջում են ներգրավել փորձագետների՝ պարզելու սրբազանի խոսքում հեղաշրջման կոչ կա, թե՝ ոչ։ Երկրորդով՝ հետազոտել 2023-ի սկավառակը, որտեղ Աջապահյանը խոսում է հեղաշրջման մասին և որում մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը հանցակազմ չէր գտել։ Երրորդ միջնորդությամբ փաստաբանները պահանջում են վարույթ ընդունել այն հանգամանքը, որ թեմի առաջնորդի կեցավայրում քննչական գործողություններ կատարելիս Աջապահյանի լիազորված ներկայացուցչին չեն թողել մասնակցել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական