ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 24-ին այցելել է N զորամիավորմանը ենթակա, նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր։
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նախարար Պապիկյանը ծանոթացել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին, մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին և կենցաղային պայմաններին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է շինարարական աշխատանքների որակական բարձր չափորոշիչների ապահովման և աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու կարևորությունը։
Այցի ավարտին պաշտպանության նախարարը շինարարական աշխատանքներն իրականացնող, համակարգող և վերահսկող պատասխանատու ղեկավարներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։