Օգոստոսի 24-ին, ժամը 18։46-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Դեմիրճյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 20։10-ին։ Այրվել են տան (մոտ 64 քմ) նախամուտքը (մոտ 4 քմ), առաստաղից մոտ 32 քմ հատված, տան գույքը և տեխնիկան՝ մասամբ։