Օգոստոսի 24-ին, ժամը 20։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին և 5 ուղևորի․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։