Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։20 -ի սահմաններում Վահագնի գյուղի Վահագնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում, գրում է Shamshyan.com-ը։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենա, և փակել գազաբալոնի փականը իսկ դեպքի վայրին ականատես քաղաքացիները հայտնել են, ոչ մինչ փրկարարների ժամանումը 2 քաղաքացի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս են եկել և հեռացել:
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի և դեպքի վայրը լքած քաղաքացիների ինքնությունը։