Օգոստոսի 23-ին, ժամը 21:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող գործարանի վաչական շենքի 3-րդ հարկից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գործարանի 3-րդ հարկում գտնվող խոհանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։22-ին, մարվել՝ ժ.22։24-ին: Այրվել է լինոլեում (4 քմ)։
Մեկ քաղաքացու փրկարարները և շտապօգնության աշխատակիցների իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շենքի այլ հատվածներ։