Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասի աշխատակիցները սույն թվականի օգոստոսի 22-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության 7-րդ պահաբաժնում կանգնեցրել և ստուգման են ենթարկել Լոռու մարզի Վահագնաձոր բնակավայրի բնակիչ Կ.Հ.-ի վարած ՈւԱԶ մակնիշի 37CX236 պետհամարանիշներով ավտոմեքենան:
Ստուգմամբ պարզվել է, որ մեքենան բեռնված է եղել շուրջ 1,5 տարբեր տեսակի փայտանյութով:
Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել և ասել է, որ մեքենայում առկա փայտանյութը հատել է անձնական կարիքների համար:
Իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ:
Ազգաբնակչությանը ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս հետևել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոններին: