Հասարակություն

ՀՅԴ-ական Իգոր Սարգսյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

Դատարանը 3 ամիս ժամկետով երկարաձգեց «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց կալանքը՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 25-ը. դատական նիստին ժամանակ հայտնեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Դատավորը 3 ամսով երկարաձգեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցներ Մովսես Շարբաթյանի, Տիգրան Գալստյանի, Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետները։

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 20-ին դատարանի որոշմամբ 3-ամսով երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը, հաջորդ օրը` Բագրատ սրբազանի, Վահագն Չախալյանի, Արթուր Սարգսյանի, Արման Իսրայելյանի և Արսեն Ղազարյանի կալանքի ժամկետը։