Հասարակություն

Հրդեհ՝ Շատջրեք գյուղում. տուժած կա

Հրդեհ՝ Շատջրեք գյուղում. տուժած կա

Օգոստոսի 22-ին, ժամը 12։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 14։02-ին։ Այրվել են տան (ընդհանուր 96 քմ) առաստաղի մոտ 40 քմ հատվածը և տան գույքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական