Հասարակություն

Առեղծվածային «աղբագնդերը» կրկին Նոր Հարավային Ուելսի լողափերին

Առեղծվածային «աղբագնդերը» կրկին Նոր Հարավային Ուելսի լողափերին

Նոր Հարավային Ուելսի կենտրոնական ափին կրկին հայտնվել են մոխրագույն, 10-40 մմ տրամագծով գնդաձև զանգվածներ։ Տեղական իշխանությունները զգուշացնում են, որ պետք չէ դիպչել այդ գնդերին և պետք է խուսափել լողափերից, որտեղ դրանք հայտնվում են։

Նախորդ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ այս գնդերը կապված են մարդկանց կենսագործունեության հետ ու պարունակում են խոհարարական յուղ, օճառի մնացորդներ, մազեր և նույնիսկ դեղամիջոցների հետքեր։ Փորձագետների կարծիքով՝ պատճառ կարող է լինել կոյուղու համակարգի գերբեռնվածությունը կամ ուժեղ անձրևների հետևանքով կեղտաջրերի արտահոսքը։

Քիմիական վերլուծությունները դեռ շարունակվում են, որպեսզի պարզվի աղբագնդերի ճշգրիտ կազմը և ծագումը։ Մինչ այդ, իշխանությունները հորդորում են մարդկանց զերծ մնալ լողափերից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական