Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով, շինարարի միջոցներով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը, նորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը։
Աշխատանքային օրվա ընթացքում նախարարը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ տեղում հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին։