ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման տեսանկյունից։
Այս համատեքստում կարևորվել են գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ոլորտները՝ ներառյալ տիեզերական տեխնոլոգիաները, կիբեռանվտանգությունը, թվայնացումը, արդյունաբերությունը։